ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջը հրապարակել է ընկերությունների և անձանց հավելյալ ցանկը, որոնց հաշիվները ԱՄՆ-ում սառեցվել են և արգելվել է գործ ունենալ ամերիկյան ընկերությունների, քաղաքացիների հետ:
ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը տարեկան մինչև 500 մլն դոլար է ստանում իր վերահսկած տարածքով աֆղանական հերոինի տարանցումից՝ հայտնում է Interfax-ը՝ հղում անելով ՌԴ թմրանյութերի շրջանառության նկատմամբ վերահսկողության հարցերով դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովին։
ՌԴ-ն Իրանում կսկսի երկու նոր միջուկային ռեակտորների շինարարությունը՝ հայտնում է France Presse-ը: Ըստ Իրանի միջուկային էներգիայի գործակալության հաղորդագրության՝ շինարարությունը սկսվելու է հաջորդ շաբաթ:
Այսօր Ադրբեջանի կենտրոնական բանկը անցել է լողացող փոխարժեքի, որի հետևանքով դոլարը մանաթի նկատմամբ աճել է 47,6, իսկ եվրոն՝ 47,9 տոկոսով: Բանկերը դադարեցրել են փոխանցումները:
Ավիացիայի վարչության նախագահ Արտեմ Մովսիսյանը հավաստեց, որ վարկը պետության վրա բեռ չի լինելու, իսկ դրա չմարման դեպքում օդանավակայանի կառավարումը կստանձնի վարկատուն։
Հայաստանում արտաքին առևտրի ցուցանիշները նվազում են և ներմուծման, և արտահանման ոլորտում: Մեծ մասամբ դա կապված է ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում Ռուսաստանի ճգնաժամի խորացման հետ:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...